Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաստան» երգը` «Նոր ալիք»-ում

«Հայաստան» երգը` «Նոր ալիք»-ում
25.07.2014 | 11:48

Յուրմալայում ընթացող «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի մասնակիցները երկրորդ մրցութային համերգի ընթացքում կատարել են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիների մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։ Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը` ստանալով 143 միավոր: Ժյուրիի անդամները (բացի Իգոր Նիկոլաևից) նրանց ելույթը գնահատել են առավելագույն՝ 11 միավորով:

Վերջին մրցութային համերգը կկայանա հուլիսի 26-ին, որի ընթացքում մասնակիցները պետք է կատարեն հեղինակային ստեղծագործություններ: Հայաստանի ներկայացուցիչը կերգի իր «Աշնան սերենադ» երգը:
Մրցույթին մասնակցում են 13 երկրի 16 մասնակից:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ